Իրանում ցույցերի մոտ 100 առաջնորդ է ձերբակալվել![]() 23 նոյեմբերի 2019 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Իրանում Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը ցույցերի մոտ 100 առաջնորդի է ձերբակալել։ Ընդհանուր առմամբ կալանավորվել է ցույցերի մոտ 1000 մասնակից։ «Անկարգությունների մոտ 100 առաջնորդ ձերբակալվել է երկրի տարբեր հատվածներում Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի կողմից»,-ասել է երկրի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմաիլին, գրում է «Կոմերսանտը»։ Բողոքներն Իրանում սկսվել էին բենզինի գների կտրուկ աճի պատճառով և տեղի են ունեցել երկրի բազմաթիվ քաղաքներում։ Ակցիայի մասնակիցներին աջակցություն է հայտնել ԱՄՆ-ն։ Նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատժամիջոներ է սահմանել Իրանի կապի և տեղեկատվության նախարարության դեմ՝ գրաքննության մեղադրանքով։ Բողոքի ցույցերի ժամանակ երկրում անջատել էին ինտերնետ կապը; ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |