Ցույցեր Կոլումբիայի մայրաքաղաքում․ Պարետային ժամ է հայտարարվել23 նոյեմբերի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի քաղաքապետը զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով պարետային ժամ է հայտարարել քաղաքում։ Դա արվել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսի խնդրանքով, որը հիմնավորել է խնդրանքն անվտանգության նկատառումներով, գրում է Ինտերֆաքսը։ Բացի այդ, նոյեմբերի 22-ին ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ Բոլիվարի հրապարակում։ Ցուցարարների մեծ մասն ուսանողներ են։ Նրանք դժգոհ են Դուկեի կառավարության սոցիալական և տնտեսական քաղաքականությունից։ Ցուցարարները փողոց են դուրս գալիք կաթսաներով և թավաներով՝ մեծ աղմուկ ապահովելու համար։ Նոյեմբերի 21-ին ցույցերի ժամանակ առնվազն 3 մարդ է զոհվել, 98 անձ ձերբակալվել է։ Պաշտպանության նախարար Կարլոս Խիմենես Տրուխիլյոն գնահատել է վնասն ավելի քան 20 մլրդ կոլումբիական պեսո՝ մոտ 5,8 մլն դոլար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |