Հայաստանի ու Վրաստանի ՊՆ ղեկավարները Թբիլիսիում քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության խորացումը

PanARMENIAN.Net - Վրաստանը Հայաստանի պատմական բարեկամն է եւ համագործակցությունը երկու երկրների միջեւ կշարունակվի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ Թբիլիսիում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: Նա նաեւ գոհունակություն է հայտնել Վրաստան կատարած իր այցի առումով եւ նշել է, որ անհրաժեշտ է խորացնել հետագա հարաբերությունները հարեւան երկրների միջեւ:



Իր կողմից, Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպումն անվանել է արդյունավետ: Ըստ Դավիդ Կեզերաշվիլու, կողմերը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցերը:



«Սա չափազանց կարեւոր այց է, քանի որ Հայաստանը մեր բարեկամ եւ հարեւան պետությունն է: Մենք քննարկեցինք համագործակցության հարցեր, այդ թվում ռազմական ոլորտում այն խորացնելու անհրաժեշտության մասին: Մեզ համար կարեւոր է իրազեկ լինել իրավիճակին: Ինչպես ձեզ հայտնի է, այժմ Հայաստանում կան ռուսական ռազմակայններ»,-հայտարարել է Կեզերաշվիլին:



Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարը կհանդիպի Վրաստանի վարչապետ Գրիգոլ Մգալոբլիշվիլիի հետ, արտգործնախարար Եկատերինա Տկեշելաշվիլու եւ խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Գիվի Թարգամաձեի հետ, հաղորդում է GHN-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---