Սոչիում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Հայաստանի քաղաքացի է վիրավորվել

PanARMENIAN.Net - Նախօրեին Ադլերում պայթուցիկ սարք է գործ դրվել, որը գտնվել է ժեշտի պնակում: Ձեռքի դաստակի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հայաստանի 28-ամյա բնակիչ Վազգեն Հովսեփյանը: Հետաքննությունը վարում է ՌԴ դատախազությանը կից Կրասնոդարի մարզի Սոչի քաղաքի քննչական կոմիտեն:



Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Վ.Հովսեփյանը կայանել է մեքենան Բոգդան Խմելնիցկու փողոցի մասնավոր տներից մեկի մոտ, որտեղ նա բնակարան է վարձակալում: Վերադառնալով մեքենայի մոտ` նա «մերսեդեսի» վրա ժեշտի պնակ է հայտնաբերել: Դեն նետելու նպատակով այն վերցնելիս, պայթյուն է հնչել: Աջ ձեռքի դաստակի վնասվածքով նա տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց:



Քննությունը մտադիր չէ դիտարկել այս արտակարգ պատահարը որպես ահաբեկչություն` գերադասելով նախապես որակել այն որպես խուլիգանություն: Ադլերում պայթյունի փաստով երեքշաբթի, նոյեմբերի 11-ին քրեական գործ է հարուցվել «հանցագործության նախապատրաստում» եւ «մահափորձ» հոդվածով:



Երեքշաբթի տեղի ունեցած նախադեպը դարձավ այս տարվա ընթացքում Սոչիում հնչած վեցերորդ պայթյունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---