Մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը

Մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը

PanARMENIAN.Net - 93 տարեկան հասակում մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը։

Այս մասին է հաղորդում ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։

Գոհար Վարդանյանն ամուսնու՝ Գևորգի հետ կարևորագույն դերակատարություն է ունեցել Թեհրանում 1943-ին հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ մահափորձը։

Գոհար Վարդանյանի ամուսին Գևորգը մահացել էր 2012 թվականին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---