ԱՄՆ Կոլումբիայի շրջանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը![]() 27 նոյեմբերի 2019 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլումբիայի շրջանը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այդ մասին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը: Կոլումբիայի շրջանում է գտնվում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը: Բանաձևը կոչ է անում «ճանաչել և իմաստավորել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը»՝ կարևորելով Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերի իրականացումը: «Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է բանաձևի ընդունումը, հատկապես այն փաստը, որ շեշտը դրվում է կրթության կարևորության վրա»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Այսպիսով ԱՄՆ Կոլումբիայի շրջանը միացավ ԱՄՆ 49 նահանգներին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |