ԵՄ պաշտոնյա․ ՀՀ հետ վիզաների ազատականացման մասով ԵՄ որոշ պետություններ խնդիրներ ունեն27 նոյեմբերի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հետ վիզաների ազատականացման մասով ԵՄ որոշ անդամ պետություններ խնդիրներ, հարցեր ունեն: Այդ մասին հայտարարել է ԵՄ Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը։ Նա նշել է, որ վիզաների ազատականացման հարցը ԵՄ անդամ երկրների իրավասությունն է, այն ԵՄ հանձնաժողովի իրավասությունը չէ, հայտնում է Panorama.am-ը: «Օրինակ, ՀՀ քաղաքացիների՝ իրենց երկրներում չափազանց երկար մնալու, ապաստան հայցելու հետ կապված հարցեր կան։ Այս հարցերը պետք է լուծել»,-ասել է Դևինը՝ նշելով, որ սա Հայաստանի դեմ չէ, այլ զուտ օբյեկտիվ խնդիր է։ «Հայաստանի քաղաքացիները գնում ու շատ երկար են մնում՝ վիզաների ժամկետներից դուրս։ Հայաստանը միակ երկիրը չէ, կան երկրներ, որոնց հետ այս խնդիրը կա և մենք անդրադառնում ենք դրանց ու փորձում ենք լուծել։ Սա քաղաքական հարց չէ, այլ զուտ գործնական։ Համոզված եմ՝ երբ այս պայմանները բավարարվեն, լուծվեն ապաստան հայցողների կամ ժամկետից երկար մնացողների խնդիրները, այդ դեպքում դրական որոշում կկայացվի»,-ասել է Լյուկ Դևինը։ Նոյեմբերի 26-ին մամուլի ասուլիս էր հրավիրվել՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման 2-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին |