Բերնար Ֆասիե. Մենք չենք ցանկանում, որ կողմերը մեր մասնակցությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններին ընկալեն որպես ճնշում իրենց հանդեպ13 նոյեմբերի 2008 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ չի բացառվում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն «Մենք, համանախագահներս, պիոներների նման, միշտ պատրաստ ենք նման հանդիպման»,-նշել է նա: Նա նաեւ շատ բարձր է գնահատել նոյեմբերի 2-ին ստորագրված մոսկովյան հռչակագիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Փաստաթղթում նշվում է, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, իսկ այդ իրավունքը, ինչպես հայտնի է, հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, որտեղ հստակ գրված է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը հարգելու ու ազգերի ինքնորոշման իրավունքի մասին»,-ընդգծել է նա: Անդրադառնալով Թուրքիայի դերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Ֆասիեն դրական է համարել Կովկասում անվտանգության վերաբերյալ թուրքական նախաձեռնությունը: Անդրադառնալով համանախագահների մասնակցությանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցություններին` Ֆասիեն նշել է, որ համանախագահները միայն պատրաստում են հանդիպումը, սակայն անմիջական մասնակցություն չեն ունենում: «Նույնիսկ նախագահ Մեդվեդեւը չի մասնակցել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման առաջին մասին, քանի որ սա շատ զգայուն հակամարտություն է եւ մենք չենք ցանկանում, որ կողմերը մեր մասնակցությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններին ընկալեն որպես ճնշում իրենց հանդեպ»,-ասել է ֆրանսիացի համանախագահը, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |