Պուտինը ցավակցել է Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ![]() 27 նոյեմբերի 2019 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը կարեկցանքի խոսքեր է հղել նրա հարազատներին ու բարեկամներին: Պեսկովը հավելել է. «Պուտինը լավ ծանոթ էր և Գոհարին, և նրա ամուսնուն: Ամուսնու մահվանից հետո Գոհար Վարդանյանն այցելում էր ՌԴ նախագահին, Պուտինն էր հյուրընկալվում նրա մոտ»: Պեսկովն իր հերթին ասել է, որ եթե չլինեին Գոհարն ու նրա ամուսինը՝ Գևորգ Վարդանյանն, աշխարհի պատմությունը գուցե այլ ընթացք ստանար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գոհար Վարդանյանն ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ կարևորագույն դերակատարություն է ունեցել Թեհրանում 1943-ին հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ մահափորձը։ Գոհար Վարդանյանի ամուսինը՝ Գևորգը, մահացել էր 2012 թվականին։ ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |