Բարեկամական այցով Հայաստան կայցելի ֆրանսիական «աջերի» կուսակցության առաջնորդ Ֆիլիպ դը Վիլյեն13 նոյեմբերի 2008 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին եռօրյա բարեկամական այցով Հայաստան կժամանի ֆրանսիական «Շարժում հանուն Ֆրանսիայի» («աջերի» կուսակցություն) կուսակցության առաջնորդ Ֆիլիպ դը Վիլյեն: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, այցի շրջանակներում Ֆիլիպ դը Վիլյեն կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նրա այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Խոր Վիրապ եւ Ամբերդի ամրոց: Ֆիլիպ դը Վիլյեն Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակից է եւ դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը` նաեւ կրոնական պատճառներից ելնելով:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |