BBC. Ադրբեջանական բանակում խոշտանգումների միջոցով հայ լրտեսների են փնտրել28 նոյեմբերի 2019 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում մոտ 100 զինվոր խոշտանգումների զոհ է դարձել, գրում է BBC-ն՝ հավելելով, որ այդ մասին գրեթե ոչ ոք չգիտի, քանի որ դատական նիստերն անցել են փակ դռների ետևում: Կտտանքների տասնյակ զոհեր, դավաճանության մեջ 25 մեղադրյալ և խոշտանգումներից 9 մահացած՝ այսպիսին էր 2017-ին ադրբեջանական բանակում հօգուտ Հայաստանի լրտեսության քննության արդյունքը: 2017-ի մայիսին Ադրբեջանի դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ հայտնելով ՀՀ հատուկ ծառայությունների օգտին լրտեսությամբ զբաղվող զինվորների ձերբակալության մասին: 2017-ի մայիս-հունիսին տեղի ունեցած զանգվածային խոշտանգումների մասին հանրությունը սկսեց իմանալ միայն 2019-ին, երբ աստիճանաբար սկսեցին բացահայտվել գործի մանրամասները: Այսօր Ադրբեջանում դա կոչում են «Տերտերի գործ»՝ այն շրջանի անունով, ուր տանում էին զինվորներին հարցաքննությունների: Ըստ իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևայի, նրանցից 9 մահացան՝ չդիմանալով կտտանքներին: Ընդ որում 5-ի դեպքում նույնիսկ քրգործ չէր հարուցվել: Այժմ առնվազն 25 մարդ պատիժ է կրում կալանավայրում՝ պետական դավաճանության մեղադրանքով: Նրանց մերձավորները դատավարությունների են մասնակցում, բողոքի ակցիաներ իրականացնում Բաքվում: Կտտանքների զոհերից շատերին հաջողվել է խուսափել կալանքից, ոմանք երջանիկ են արդեն նրանով, որ ողջ են մնացել: Իսկ դատարանը դատապարտել է կտտանքներով հարցաքննությունների անմիջական կատարողներին: Գյուլալիևան նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միայն դատարանի կողմից հաստատված կտտանքների զոհերն առնվազն 101-ն են, որոնցից 9-ը խոշտանգումներից մահացել է: Նա հանդիպել է հեռացված մի խումբ զինվորականների հետ, որոնք մինչ օրս տառապում են ֆիզիկական և բարոյական վնասվածքներից, որոնք ստացել են ավելի քան 2 տարի առաջ: 2019-ի հոկտեմբերի 29-ին Գյուլալիևային վրաերթի են ենթարկել Բաքվի կենտրոնում՝ հետիոտնային անցումի վրա: Նա ծանր վնասվածքներ է ստացել, եղել է կոմայի մեջ և այժմ բուժվում է արտերկրում: Տերտերի շրջանը, որտեղ տեղի են ունեցել զանգվածային խոշտանգումները, գտնվում է հակամարտող կողմերի շփման գծից ոչ հեռու: Ըստ փորձագետի, բուն գործը հայտնվել է, քանի որ հրամանատարությունը ցանկացել է թաքցնել իր բացթողումները 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ: Հայաստանում էլ այդ օրերին բանակը քննադատել են, բայց այնտեղ ամեն ինչ սահմանափակվեց բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների պաշտոնանկությամբ ապրիլյան մարտերից արդեն մեկ ամիս անց: Ադրբեջանում տիրող վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին իրավապաշտպանները, լրագրողներն ու քաղաքական ակտիվիստները բարձրաձայնում են արդեն տարիներ շարունակ: 2013-ին Բաքվի կենտրոնում ցույցեր են անցել բանակում ոչ մարտական կորուստների դեմ, որոնց մասնակիցները դատապարտվել են անկարգություններ կազմակերպելու համար: Կալանավորվածներից վերջինը՝ Իլկին Ռուստամզադեն, ազատվել է միայն 2019-ին: Իսկ բանակում մեծ կոռուպցիայի մասին գրող լրագրող Աֆղան Մուխթարլին մինչ օրս բանտում է: Ըստ փորձագետների, ադրբեջանական բանակը Հարավային Կովկասում մյուսներից լավ է սպառազինված, սակայն, նրա թույլ կողմերն են անարդյունավետությունն ու կոռուպցիան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |