Փաշինյանը ցավակցել է Մակրոնին Մալիում ֆրանսիացի զինվորականների մահվան կապակցությամբ28 նոյեմբերի 2019 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա Մալիում ուղղաթիռների բախման հետևանքով տասներեք ֆրանսիացի զինծառայողի մահվան մասին, որը ֆրանսիական բանակի համար ամենամեծ կորուստն է վերջին երեսուն տարվա ընթացքում։ Ֆրանսիայի համար սգո այս դժվարին պահին, խնդրում եմ ընդունել հայ ժողովրդի և անձամբ իմ խորին ցավակցությունները՝ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին։ Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների խոր վիշտը և կսկիծը»,-ասվում է հեռագրում։ Մալիում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, 13 ֆրանսիացի զինվորական է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին ջիհադականների դեմ գործողության ընթացքում, հայտնում է Ելիսեյան պալատը:Վթարի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: AFP գործակալությունը ռազմական շրջանակներում աղբյուրի վրա հղումով հայտնում է, որ ուղղաթիռները բախվել են: Մալիում և Սախելի գոտու մյուս երկրներում, որը տարածվում է Ատլանտյան օվկիանոսից մինչև Կարմիր ծով, Ֆրանսիան «Բարխան» առաքելության շրջանակում պայքարում է իսլամիստ ահաբեկիչների դեմ: Գործողությանը մասնակցում է 4500 ֆրանսիացի զինվորական: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |