Հայաստան-ԵՄ Գործողությունների նոր ծրագիրը իրագործվելու է «Եվրոպական գործընկերության» շրջանակներում13 նոյեմբերի 2008 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ Գործողությունների նոր ծրագիրն, ամենայն հավանականությամբ, իրագործվելու է «Եվրոպական գործընկերության» շրջանակներում եւ ունենալու է երկու առանձնահատկություն, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի, կառավարության եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Սերժ Սարգսյանի խոսքերով, առաջինը կայանում է նրանում, որ ավելի ակնհայտ ու ցայտուն կլինի տարածաշրջանային համագործակցության բաղադրիչը: Երկրորդը, հարեւանության մասնակիցների համար կնախատեսվեն փոխգործակցության տարբեր չափեր ու խորություններ` կախված նրանից, թե երկիրն ինչքանով է դրան պատրաստ: Երկրի ղեկավարը պահանջել է ամենայն աչալրջությամբ մոտենալ նոր ծրագրի ձեւավորմանը, եւ նախարարներին ու շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է անձնական հսկողություն սահմանել իրենց ոլորտներին առնչվող աշխատանքների նկատմամբ:Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Գործողությունների ծրագրի ընթացքը, տարբեր ուղղություններով 2008 թվականին կատարված աշխատանքը` նշելով, որ դրանք 2007-ին սկսած գործողությունների շարունակությունն են: Նախարարն ասել է, որ 2008 թվականին կատարածի վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանը կներկայացնի դեկտեմբերին 9-ին` Բրյուսելում կայանալիք Եվրամիության Նախարարների խորհրդի նիստի ժամանակ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է եվրոպական կառույցների հետ համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությանը եւ նշել, որ շահագրգիռ բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա ձեւավորվել է գործողությունների նոր, բավականին հավակնոտ փաթեթ, որը քննարկումների եւ հետագա համագործակցության համար լավ հիմք կարող է ծառայել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |