Ջավախքում 2 բնակավայրի անվան հայերեն նշագրումները հեռացվել են

Ջավախքում 2 բնակավայրի անվան հայերեն նշագրումները հեռացվել են

PanARMENIAN.Net - Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ապամոնտաժել են Ջավախքի հայկական 2 գյուղի՝ Մաջադիայի և Դադեշի ցուցանակները, որտեղ եղել են բնակավայրերի անվանման հայերեն նշագրում՝ անգլերենի և վրացերենի կողքին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը:

«Այս քաջ և խիզախ քայլից հետո Վրաստանում ամեն ինչ կընկնի իր տեղը, ընդդիմությունը կդադարեցնի իր՝ արդեն զանգվածային դարձած միտինգները, ռուսները հետ կվերադարձնեն Աբխազիան և Օսեթիան, Թուրքիան կհրաժարվի Աջարիան թուրքացնելու իր ծրագրերից, Ադրբեջանը կմոռանա Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին և վրացիները կապրեն ուրախ և երջանիկ։ Շնորհավորում եմ»,- գրել է նա։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---