Կիպրոսը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությանը13 նոյեմբերի 2008 - 18:15 AMT PanARMENIAN.Net - «Կիպրոսը, հանդիսանալով Եվրամիության անդամ, պատրաստ է ակտիվացնել Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը: Մենք ցանկանում ենք նպաստել եվրոպական հարեւանության Գործողությունների ծրագրի իրագործմանը, ինչպես նաեւ պատրաստ ենք ՀՀ եւ ԵՄ միջեւ համագործակցության խորացման համար հատուկ ծրագրեր առաջարկել եւ մշակել»,- հայտնել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Մարիոս Գարոյանը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:Հայաստանի ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ հանրապետությունը ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ: ՀՀ խորհրդարանի խոսնակը նաեւ հաղորդել է, որ Մարիոս Գարոյանից առաջիկա տարում Կիպրոս այցելելու հրավեր է ստացել: «Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն իմ` Սալոնիկ կատարելիք այցի շրջանակներում համաձայնագիր կստորագրվի հայ-կիպրոսյան համագործակցության վերաբերյալ, որի մեջ կընդգրկվեն համագործակցության նոր կետեր, մասնավորապես, տնտեսության, առեւտրի, մշակույթի ոլորտներում»,- հաղորդել է Հովիկ Աբրահամյանը: Շոշափելով ՀՀ-ում Կիպրոսի եւ Կիպրոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հնարավորությունը` Հայաստանի ԱԺ խոսնակը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչը նշել են, որ տվյալ հարցի վերաբերյալ հնարավոր է միջխորհրդարանական խորհրդակցությունների անցկացում: Բացի այդ, Մարիոս Գարոյանը հաղորդել է, որ 2009թ. սպասվում է Կիպրոսի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, եւ հույս է հայտնել, որ նախքան կիպրոսյան առաջնորդի այցը հանրապետություն դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցում որոշակի առաջընթաց կարձանագրվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |