Հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատունները, Սամվել Կարապետյանից բացի, ՀՀ-ից են29 նոյեմբերի 2019 - 15:39 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատուն այս պահի դրությամբ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 1,5 միլիոն դոլար գումարով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 9,856,100 դոլար։ Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրով: Ամենախոշոր նվիրատուների ցանկը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»: Ամենախոշոր նվիրատուներն են. «Տաշիր Գրուպ», Սամվել Կարապետյան -1.5 մլն դոլար (շուրջ 715 միլիոն դրամ) Սամվել Ալեքսանյան - 200 հազար դոլար (95 մլն 600 հազար դրամ) Վարդանյանների ընտանիք, «Գրանդ հոլդինգ»- 60 մլն դրամ ՀՀ բանկային համակարգ- 56 միլիոն դրամ «Արարատ» բանկ - 40 միլիոն դրամ ՀՀ ոստիկանություն - 19 միլիոն 500 հազար դրամ «Ապավեն» ՍՊԸ - 16 միլիոն դրամ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» -15 միլիոն դրամ «Փեթակ» առեւտրի կենտրոն, Վարուժան Գրիգորյան - 10 միլիոն դրամ Կենտրոնական բանկ - 7 միլիոն դրամ «Առանցք» ՍՊԸ - 5 միլիոն դրամ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին տեղի ունեցած «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ մարտահրավեր է նետել համաշխարհային ճանաչում ունեցող հայերին՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և հայտնի ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանին:Վարչապետն ասել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10,000 դրամ է փոխանցելու հիմնադրամին՝ կոչ անելով վերոնշյալ անձանց ամսական 20 դոլար փոխանցել:Ըստ Փաշինյանի մտահղացման, դա կարող է անել յուրաքանչյուրը՝ 10, 000 դրամ փոխանցելով և մարտահրավեր նետելով ևս 3 անձի, մյուս 3-ը՝ ևս 3-ի և այդպես շարունակ: Ավելի վաղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հայտարարել էր, որ 4 միլիոն դրամ է հանգանակել Երևանի պետական համալսարանը, 2 միլիոն 100 հազար դրամ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, 2 միլիոն դրամ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, 2 միլիոն դրամ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի արհկոմը, 1.5 միլիոն դրամ՝ «Արմսվիսբանկը», 1.5 միլիոն դրամ՝ Կադաստրի կոմիտեն, 1 միլիոնական դրամ՝ «Ավեր» ՍՊԸ-ն, «Սարանիս» ՍՊԸ-ն, «Վեոլիա Ջուր»-ը, «Գալիք» ՍՊԸ-ն, «Կերամիկա» ՍՊԸ-ն, «Մարտին Սթար» ՍՊԸ-ն, «Արփիմեդ» ՍՊԸ-ն: Այս տվյալները դեռ կարող են փոխվել, քանի որ նվիրատվությունները շարունակվում են: 2018-ին հանգանակվել էր $11 մլն-ից մի փոքր ավելի գումար: Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում $12.5 մլն նվիրատվություն և նվիրատվության խոստում է արվել, իսկ 2016-ին՝ $15.5 մլն: Գործունեության 25 տարիների ընթացքում հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր $350 միլիոն արժողությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |