Գոհար Վարդանյանին հուղարկավորել են զինվորական կարգով. ՀՀ նախագահը հրաժեշտի խոսք է ասել![]() 29 նոյեմբերի 2019 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը: Գոհար Վարդանյանին հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը զինվորական կարգով՝ պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով: Նա բարձր է գնահատել Գոհար Վարդանյանի և նրա ամուսնու՝ Խորհրդային Միության հերոս և հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանի գործունեությունը և վաստակը: Նախագահն ասել է, որ լեգենդար հետախույզների կյանքը, որն օբյեկտիվ պատճառներով այնքան էլ հրապարակային չէր, գեղեցիկ և հերոսական պատմություն էր, որ լեցուն էր այնպիսի իրական դրվագներով, որոնք երբեմն աներևակայելի էին: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Գոհար և Գևորգ Վարդանյանների հետ անմիջական շփումներից ստացած իր տպավորություններին. Արմեն Սարգսյանը նրանց ճանաչում էր վաղուց և անձնական ջերմ հարաբերություններ ուներ: Գոհար Վարդանյանն ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ կարևորագույն դերակատարություն է ունեցել Թեհրանում 1943-ին հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ մահափորձը։ Գոհար Վարդանյանի ամուսինը՝ Գևորգը, մահացել էր 2012 թվականին։ ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |