Էրզրումի հայկական եկեղեցին թուրքերը վերածում են աղբավայրի29 նոյեմբերի 2019 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Մինաս եկեղեցու մոտ Ազիզիյեի համայնքապետարանը շինարարական աղբ է կուտակում: 1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից: Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը. շուրջբոլորը աղբավայրի վերածվելուց բացի, եկեղեցին ենթարկվում է նաև գանձագողերի հարձակումներին: Գանձ գտնելու մոլուցքով տարված անձինք հորատումներ են արել եկեղեցու պատերի ու սյուների մոտ: Որոշ չարամիտների ձեռքով էլ ջնջվել են եկեղեցու ներսում եղած որմնանկարները, հայտնում է Ermenihaber-ը: Թաղամասի բնակիչների խոսքերով՝ համայնքապետարանն այստեղ է կուտակում թաղամասերից հավաքած շինարարական աղբը: Եթե դա շարունակվի, ապա եկեղեցին կարող է ծածկվել աղբի կույտերով: Եկեղեցու հնարավոր վերականգնման վերաբերյալ հակասական տեղեկություններ են հրապարակվել թե սեփականատեր Սաբրի Էնգինի և թե Ազիզիյեի համայնքապետարանի կողմից: Ի դեպ, Հայոց ցեղասպանությունից հետո հայապատկան բազմաթիվ անշարժ գույքեր, այդ թվում՝ եկեղեցիներ, պետության թույլտվությամբ սեփականաշնորհվել են թուրքերի կողմից: Այժմ Գերմանիայում բնակվող Էրգինը 2016-ին հայտարարել էր, որ համայնքապետարանը նրան սպառնում է քանդել եկեղեցին, եթե ինքն այն չվերանորոգի: Հայտնել էր, որ եկեղեցու վերակառուցման համար դիմել է մի շարք կառույցների, բայց ոչ մեկից դրական պատասխան չի ստացել:Համայնքապետարանից էլ հայտարարում են, որ եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ է Էրգինի թույլտվությունը, և իբր նա էլ թույլտվություն չի տալիս: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |