Թուրքիան կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմանը` ազդելով Բաքվի դիրքորոշման վրա14 նոյեմբերի 2008 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Վերջին մի քանի ամսում մեր հանրության շրջանում բուռն քննարկումներ են ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի հնարավոր միջնորդության վերաբերյալ: Սակայն, ի վերջո, պարզ դարձավ, որ պաշտոնական Անկարան չի կարող միջնորդ հանդիսանալ այդ գործընթացում, քանի որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի բավական հստակ ձեւաչափ: Թուրքիան կարող է միայն նպաստել ղարաբաղյան հակամարտության լուծմանը` ազդելով Բաքվի դիրքորոշման վրա, եւ, ըստ իս, նրա աջակցությունը կարող է արտահայտվել եղբայրական Ադրբեջանի քաղաքականության վրա ազդելու տեսքով»,-այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Նրա խոսքերով, այժմյան Թուրքիան շատ ճկուն արտաքին քաղաքականություն է վարում եւ բոլոր միջոցներով պաշտպանում է իր շահերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: «Հարավային Օսեթիայի պատերազմից հետո Անկարան միանգամից հանդես եկավ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի նախաձեռնությամբ: Եվ այժմ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, Թուրքիան տեսնում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները փոխելու հնարավորություն եւ արդեն հանդես է եկել միջնորդության մասին առաջարկով»,-նշել է ՀՅԴ ներկայացուցիչն ու ընդգծել, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները բացեցին աշխարհում նոր մտածելակերպի նոր էջ եւ այժմ, ըստ Աղվան Վարդանյանի, չափազանց կարեւոր է, որ Հայաստանը կարողանա ճիշտ աշխատել Վաշինգտոնի, Մոսկվայի ու Բրյուսելի հետ: Անդրադառնալով մոսկովյան հռչակագրին` ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ էական փոփոխություններ չի տեսնում հակամարտության կարգավորման գործընթացում: «Հարավային Օսեթիայի իրադարձություններից հետո բոլորի մոտ մտավախություններ առաջացան մեկ այլ սառեցված հակամարտության` ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, եւ մոսկովյան հռչակագրի ստորագրումը հնարավորություն տվեց մեկ անգամ եւս քննարկել այս հարցը եւ ընդգծել Ռուսաստանի դերը այս հակամարտության լուծման հարցում»,-հայտարարել է Աղվան Վարդանյանը` հավելելով, որ մոտակա ամիսներին դժվար կլինի խոսել ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |