ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովում կքննարկվի իրավիճակը Կովկասում14 նոյեմբերի 2008 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 14-ին Նիսում կայանալիք ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի նախօրեին հույս է հայտնել, որ առավել սերտ եւ կառուցողական համագործակցություն կհաստատվի Եվրամիության հետ: Գլոբալ ֆինանսական ճգնաժամն ու եվրաատլանտյան անվտանգության հարցերը ստիպում են այսօր Մոսկվային ու Բրյուսելին ընդհանրություն որոնել դիրքորոշումներում Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողով-20-ից առաջ: «Ես արժանին եմ մատուցում այն ջանքերին, որոնք ձեռնակել եւ ձեռնարկում է Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանի ու ԵՄ-ի միջեւ լիարժեք, արդյունավետ, երկարաժամկետ, շահավետ, փոխադարձաբար ձեռնատու երկխոսություն հաստատելու գործում:-նախօրեին հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:-Մենք իրոք հենց նման հարաբերություններ ենք ցանկանում հաստատել Եվրամիության հետ: Մենք գտնում ենք, որ դա անհրաժեշտ է ինչպե Եվրոպայի, այնպես էլ` Ռուսաստանի Դաշնության համար»: Այս գագաթնաժողովը առաջինն է Կովկասում հակամարտությունից եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սառեցումից հետո: Եվրոպական անվտանգության համակարգի քննարկման համատեքստում գագաթնաժողովի օրակարգում կլինեն ՀՀՊ-ի, Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի իրավիճակի հարցերը: «Ռուսաստանը չափազանց կարեւոր աշխարհաքաղաքական դեր է կատարում,-նշել է արտաքին հարաբերությունների եվրահանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները,-մենք անշուշտ, ցանկանում ենք երկխոսություն վարել նրա հետ: Սակայն միեւնույն ժամանակ դա չի նշանակում, որ մենք փոխել ենք մեր դիրքորոշումը, օրինակ, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցում: Դա անհամաչափ էր` այն, թե ինչ պատասխան տվեց Ռուսաստանը Վրաստանին»: Ըստ մամուլի հաղորդագրությունների, գագաթնաժողովում նախատեսվում է հայտարարել Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասին` ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ: Ձմեռնամուտին կարեւոր հարց է նաեւ էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ, որը մնում է Եվրոպային գազի հիմնական մատակարարներից մեկը: Նախօրեին Եվրահանձնաժողովը հրապարակել է էներգակիրների դիվերսիֆիկացման պլանը, հաղորդում է Euronews-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |