Լավրով. Պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին 3 դեկտեմբերի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ասել է, որ հարկավոր է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին: «Համամիտ եմ Ձեզ հետ, որ երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար դեռևս շատ անելիք կա: Միանգամայն համամիտ եմ այն թեզին, որ հարկավոր է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին, որոնց հավանություն են տվել երկու կողմերը, և որոնք ամրագրված են ՄԱԿ Կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտում»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Լավրովը հավելել է, որ ՌԴ-ն շահագրգռված է, որ վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: «Մենք շահագրռգված ենք, որ այն պայմանավորվածությունները վստահության միջոցների, հումանիտար շփումների հաստատման, այդ թվում ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովում և հաստատվել Մոսկվայում կայացած նախարարների հանդիպմանը, կյանքի կոչվեն: Դրանք աստիճանաբար իրականացվում են: Հուսով եմ, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը թույլ կտա համակարգել այդ գործընթացները»,-ասել է Լավրովը: Լավրովը Բաքու է ժամանել դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով: Ավելի վաղ Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովն ասել էր, որ Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության որևէ պայմանավորվածության հասնել չի ստացվի: «Բոլորին հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության որևէ համաձայնագիր կնքելն անհնար է: Հայաստանն այն պարզապես չի ստորագրի: Ուզում եմ նշել, թե մեր հանդիպման ընթացքում ինչ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրերց իր հանրային ելույթը, որտեղ նշել էր, որ վերջնական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հետաքրքրությունները: Սրա հետ դժվար է վիճել»,- նշել էր Լավրովը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |