Էրդողանի հայտարարությունները դժվար թե կարող են հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը14 նոյեմբերի 2008 - 17:04 AMT PanARMENIAN.Net - «Աշխարհում բավականաչափ կշիռ ունեցող երկրի վարչապետին վայել չէ այդպես արտահայտվել մի ժողովրդի սփյուռքի մասին, որը հենց Թուրքիայի պատճառով սփռվեց աշխարհով մեկ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով Ռեջեպ Թայիպի խոսքերն այն մասին, որ «հայկական սփյուռքը զբաղվում է էժանագին լոբբինգով»:Հայ թուրքագետի խոսքերով, նման հայտարարությունները առավել եւս տեղին չեն, եթե հաշվի առնել, որ Թուրքիան կարծես թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում է ցանկանում: «Նման հայտարարությունները դժվար թե կարող են հանգեցնել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը»,- ընդգծել է Սաֆրաստյանը: Թուրքիայի վարչապետը Նյու-Յորքի Կոլումբիական համալսարանում ելույթ ունենալիս Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Բարակ Օբամայի հայտարարությունների մասին խոսքում հայտնել է, որ Ամերիկայի հայկական համայնքը «անարդար քաղաքականություն» է վարում: «Ես հուսով եմ, որ ԱՄՆ վարչակազմը հաշվի կառնի Թուրքիայի ջանքերը: Ճիշտ չի լինի դատողություններ անել` հիմնվելով «էժանագին քաղաքական լոբբինգի» վրա»,- հայտնել է Ռեջեպ Թայիպ Էրդողանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |