Տեղական շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն 3 դեկտեմբերի 2019 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Շուտով տեղական շուկա կարող է մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն: Այս մասին ԱԺ-ում ասել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ հավելեով, որ նոր ավիաընկերությունն արդեն հայտ է ներկայացրել՝ գրանցվելու նպատակով, հաղորդում է Factor.am-ը: «Ավիաընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ամառային սեզոնից պատրաստվում են իրականացնել 13 ուղղությունով չվերթներ։ Հաշվի առնելով, որ ավիաընկերությունը նոր է բացվել, հնարավոր չէ կանխատեսել ուղևորահոսքը, բայց ավիաընեկությունը տեղեկացրել է, որ շաբաթական իրականացվելու է 41 չվերթ, այսինքն՝ տարվա ընթացքում ունենալու է 388,000 նստատեղ։ Միաժամանակ, ավիաընկերությունը տեղեկացրել է, որ մոտակա ամիսների ընթացքում կբացի ավելի քան 200 աշխատատեղ»,- ասել է Ռևազյանը։ Ազգային ժողովում քննարկվում է օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթները: Օրինագիծը ներկայացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Ըստ Ռևազյանի՝ ուղևորահոսքը միայն առաջին տարվա ընթացքում կաճի մոտավորապես 300,000 ուղևորով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |