Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Լազար Կոմանեսկուն14 նոյեմբերի 2008 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-16-ը աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լազար Կոմանեսկուն: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Այցի ընթացքում Ռումինիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը: Լազար Կոմանեսկուն կայցելի նաեւ Ֆրանսիական համալսարան, որտեղ կհանդիպի դասախոսների եւ ուսանողների հետ: Ծրագրված են նաեւ Ռումինիայի արտգործնախարարի այցելությունները Հնագույն ձեռագրերի Ինստիտուտ` Մատենադարան եւ Մայր աթոռ Սբ.Էջմիածին:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |