Իռլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իռլանդիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Իռլանդիան վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Իռլանդիայի ԱԳՆ-ն:

Դեկտեմբերի 3-ին, Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատում վավերացումից հետո Իռլանդիայի վարչապետի տեղակալ Տանայստեն ու ԱԳ և առևտրի նախարար Սայմոն Քովենին հաստատել են վավերացումը:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Փաստաթուղթը վավերացրել է ԵՄ անդամ 28 երկրներից 17-ը (Իռլանդիան ներառյալ):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---