ՔԿ-ն հերքում է ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսման գործով ձերբակալության մասին լուրերը 5 դեկտեմբերի 2019 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն հերքել է Politik.am կայքի հաղորդագրությունը՝ հայտարարելով, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: «Հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել: Politik.am-ի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց»,-ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ: Politik.am կայքն ավելի վաղ լուր է հրապարակել` «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ: Կայքը, սեփական աղբյուրների վրա հղումով, գրել է. «Գաղտնալսում իրականացրած անձը ԱԱԾ կողմից ամիսներ առաջ ձերբակալվել է։ Ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ ռուս։ Այս պահին հայտնի չէ, թե ինչո՞ւ են իշխանությունները թաքուն պահում այս տեղեկատվությունը։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ կապ հաստատել չստացվեց և այս պահին այլ մանրամասններ մեզ հայտնի չեն»։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |