ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ, որից հետո մեկնել են Ղարաբաղ15 նոյեմբերի 2008 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապի դեպարտամենտի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության բաժնի պետ Դավիդ Բաբայանի խոսքերով, նոյեմբերի 15-ին միջնորդները ժամանել են Ստեփանակերտ, որտեղ կհանդիպեն հանրապետության ղեկավարությանը: Նոյեմբերի 2-ին Մերձմոսկովյան Մայնդորֆում կայացած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքում ընդունվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հռչակագիրը: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի տնտեսական զարգացման ու տարածաշրջանում համակողմանի համագործակցության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |