Պենտագոնը հերքել է 14,000 զինծառայող Մերձավոր Արևելք ուղարկելու մասին լուրերը![]() 5 դեկտեմբերի 2019 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ալիսա Ֆարահը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն լուրը, թե Վաշինգտոնը մտադիր է լրացուցիչ 14,000 զինծառայող գործուղել Մերձավոր Արևելք: «Հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: ԱՄՆ-ն չի դիտարկում Մերձավոր Արևելք լրացուցիչ 14,000 զինծառայող ուղարկելու հարցը»,-գրել է Ֆարահը Twitter-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների վրա հղումով, գրել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Մերձավոր Արևելքում իր ռազմական ներկայությունն ավելացնելու հարցը Իրանին հակազդելու միտումով և մտադիր է տասնյակ նավեր և 14,000 զինծառայող գործուղել այդ տարածաշրջան: Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հոկետմբերին հայտարարել էր, որ տարածաշրջանում արդեն իսկ կա ԱՄՆ 11,000 զինծառայող: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |