Ամերիկյան PBS հեռուստաալիքի եթերում կցուցադրվի նոր փաստագրական ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Շուտով ամերիկյան PBS հեռուստակորպորացիայի Frontline titled ծրագրում կցուցադրվի «Ընտանիքի բնաջնջում» ( A Family Erased) փաստագրական ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆիլմի հեղինակներից մեկը` Ջորջ Խաչատուրյանը: Ֆիլմը պատմում է մի եղբոր եւ քույրերի մասին, որոնք մեկնում են Արեւմտյան Հայաստան, որպեսզի նախնիների թողած հին քարտեզով գտնեն իրենց կորսված տունը:



Որոնումներում նրանց օգնում է թուրք ուղեկցորդը, որը ցույց է տալիս նրանց արդեն վերանվանված քաղաքներն ու փողոցները: «Քանի որ աճում է միջազգային լարվածությունը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունման հնարավորության պատճառով, իմ հայր Ջիմն ու իմ հորաքույրները, անտեսելով իրենց տարիքը, քաջություն ուենցան մեկնելու Արեւելյան Անատոլիա` իրենց նախնիների տան որոնումների, որը գտնվում էր 20 դարի առաջին ցեղասպանության էպիկենտրոնում»,-ասել է Ջորջ Խաչատրյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---