Ալիևը ստորագրել է Մեջլիսի արձակման հրամանագիրը. Ընտրությունների օրը հայտնի է![]() 5 դեկտեմբերի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է երկրի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի արձակման վերաբերյալ հրամանագիրը և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2020-ի փետրվարի 9-ին, հայտնում է Haqqin.az-ը: Ավելի վաղ Ադրբեջանի Սահմանադրական դատարանն օրինական էր համարել Միլի մեջլիսի արձակումը և արտահերթ ընտրությունների նշանակումը: Համապատասխան որոշումն ընդունվել էր պետության ղեկավարի հարցմանն ի պատասխան: Նոյեմբերի 28-ին իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշվել է արձակել Միլի մեջլիսը՝ խորհրդարանը: Իշխող կուսակցության խմբակցությունը մեծամասնություն ունի Միլի մեջլիսում: Որոշումը բացատրվել է նրանով, որ Միլի մեջլիսի կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը, և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին: Ադրբեջանի Միլի մեջլիսում 125 պատգամավոր կա, որոնք ընտրվում են 5 տարով: Գործող խորհրդարանն ընտրվել է 2015-ի նոյեմբերի 1-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |