Էրդողանն առաջարկում է Օբամային «ձեռնպահ» մնալ Հայոց ցեղասպանության ճանաչումից15 նոյեմբերի 2008 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ելույթ ունենալով Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, կոչ է արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամային սատարել Թուրքիայի ջանքերին ահաբեկչության դեմ պայքարում եւ ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչումից: «Ես անկեղծորեն շնորհավորում եմ Բարաք Օբամային եւ նրա կողմնակիցներին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Թուրքիան եւ ԱՄՆ-ն, որպես դաշնակիցներ, սերտ փոխհարաբերություններ ունեն եւ սատարել են միմյանց տասնամյակներ շարունակ: Անկարան մտադիր է զարգացնել համագործակցությունը Վաշինգտոնի հետ, եւ մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը նրբանկատ կգտնվի այն հարցերում, որոնք կենսական նշանակություն ունեն Թուրքիայի համար»,-հայտարարել է Էրդողանը եւ հավելել, որ նման նրբանկատ վերաբերմունքը ԱՄՆ-ի կողմից կարեւոր դեր կկատարի ամերիկա-թուրքական հարաբերությունների պահպանման գործում, հաղորդում է թուրքական Today`s Zaman թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |