Փաշինյան. Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն 6 դեկտեմբերի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - 69 կողմ և 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունել է 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը: Նախագծի ընդունումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ պետական բյուջեն հեղափոխական է՝ հիշեցնելով, որ եկող տարվա բյուջեով ՀՀ-ն լուծում է աղետի գոտու բոլոր այն քաղաքացիների հարցերը, որոնց նկատմամբ ՀՀ պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Փաշինյանը նշել է, որ 2020-ի բյուջեով 3 մլրդ դրամ է տրամադրվել աղետի գոտու խնդիրների լուծմանը: «Մենք, 2018 թվականից ի վեր՝ ներառյալ 2020 թվականի բյուջեն, 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28% է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ձեռք են բերվել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, իսկ Հայաստանը շարունակելու է տարածաշրջանում ռազմական հավասարակշռություն իրականացնելու քաղաքականությունը: Վարչապետն ամփոփել է նաև անցնող տարվա տնտեսական վիճակագրությունը՝ նշելով, որ տնտեսական աճը 2019-ի 9 ամսվա կտրվածքով 7.5% է, և սա տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշն է: Անդրադառնալով գնաճին՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել: «Մենաշնորհների հաղթահարման շնորհիվ՝ այսօր մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և ցածր մակարդակի վրա, Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել: Սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են»,-ասել է վարչապետը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |