Հարկերի նվազում և մաքսատուրքի աճ. Ինչ է սպասվում ՀՀ-ում 2020-ին 6 դեկտեմբերի 2019 - 17:15 AMT PanARMENIAN.Net - 2020-ին Հայաստանում մի շարք հարկային փոփոխություններ են սպասվում: PanARMENIAN.Net –ը անդրադառնում է դրանցից մի քանիսին: 2020-ին ուժի մեջ կմտնեն ՀՀ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն, մասնավորապես, նախատեսվում է եկամտահարկի համահարթեցում: Եթե այժմ ամսական մինչև 150,000 աշխատավարձ ստացողներից գանձվող եկամտահարկը 23% է, 150,000-ից մինչև 2 մլն ստացողների համար՝ 28%, իսկ 2 մլն և ավելի ստացողների դեպքում՝ 36%, ապա 2020-ի հունվարի 1-ից բոլորից կգանձվի 23% եկամտահարկ: Իսկ 3 տարում հարկը կհասնի 20%-ի: Շահութահարկն այժմ կազմում է 20%, սակայն, ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այն կնվազի մինչև 18%: 2020-ի սկզբից ուժի մեջ կմտնի նաև ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից տրանսպորտային միջոցների մաքսազերծման նոր կարգը: Հայաստանի համար մինչև 2020-ի հունվարի 1-ը գործում էր անցումային շրջան՝ ԵՏՄ միասնական մաքսային սակագներից ցածր մաքսատուրքերով։ Այժմ շրջանն ավարտվում է։Ըստ այդմ, նոր ավտոմեքենաների համար 2020-ի հունվարի 1-ից ՀՀ համար գործող մաքսատուրքը կկազմի 15%։ 5-7 տարեկան, մինչև 3000 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի 20%, սակայն ոչ պակաս, քան 0․44 եվրո՝ շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խորանարդ սանտիմետրի համար։Նույն տարիքի մեքենաները 3 խորանարդ լիտրից մեծ աշխատանքային ծավալով շարժիչով մեքենաների համար այն կկազմի նույն 20 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 0․8 եվրո՝ յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար։ 7 տարեկանից հին մեքենաների մաքսատուրքը կազմելու է 1․4-1․6 եվրո՝ 1 խորանարդ սանտիմետրի համար։ Առավել մանրամասն կարգին կարելի է ծանոթանալ Եվրասիական հանձնաժողովի կայքում։ 2020-ի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման առցանց առևտրի շեմը կնվազի մինչև 200 եվրո: Նման նվազում տեղի կունենա ԵՏՄ բոլոր երկրներում: Թեև շեմը կնվազի մինչև 200 եվրո, սակայն կկիրառվի յուրաքանչյուր առանձին առաքանիի դեպքում: Այժմ այդ շեմը ԵՏՄ բոլոր երկրներում 500 եվրո է մեկ ամսում կատարած գնումների համար, իսկ ՀՀ-ում՝ 200,000 դրամ (մոտ 378 եվրո): Եթե մեկ ամսվա ընթացքում դեպի Հայաստան պատվիրվող ապրանքների ընդհանուր գումարը գերազանցում է վերոնշյալը, կամ քաշը գերազանցում է 30 կգ-ն, ապա գնորդը պարտավոր է վճարել ապրանքի արժեքի 30%-ը: 2020-ին կփոխվի նաև մաքսատուրքի տոկոսը: Այդպես, եթե Հայաստանից պատվիրված առաքանիի արժեքը գերազանցի 200 եվրոն կամ քաշը գերազանցի 31 կգ-ն, գնորդը պարտավոր կլինի վճարել ապրանքի արժեքի 15%-ը՝ նախկին 30%-ի փոխարեն: 2020թ. հունվարի 1-ից կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները: ՊԵԿ-ը հայտնում է, որ փոփոխությամբ պայմանավորված` մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |