Մոսկվայում աճուրդի կհանվեն Փարաջանովի նամակները 6 դեկտեմբերի 2019 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Դեկտեմբերի 11-ին ՌԴ մայրաքաղաքում կայանալիք «Ռուսական սակարկություններ Մոսկվայում» աճուրդում ներկայացվելու են XX դարի ամենամեծ ռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի նամակները: Նամակները գրվել են կալանավայրում, 1974-1978թթ.: Ռեժիսորը պահվել է խիստ ռեժիմով ճամբարի ծանր պայմաններում, ասվում է «12-րդ աթոռ» աճուրդի տան պորտալում: Նամակները հասցեագրված են քրոջն ու զարմիկին, կան նաև Փարաջանովի լուսանկարներն ու նկարները: Նամակներից մեկը իր դիմանկարով բացիկ է, որտեղ նա պատկերված է փշալարի հետևում, կա նաև նրա դիմանկարը կալանավորի հագուստով: Նամակներում Փարաջանովը պատմում է նաև մեկ այլ հայտնի ռեժիսոր, Անդրեյ Տարկովսկու մասին, որի հետ ծանոթացել է 1966-ին: Աճուրդի կատալոգում առաջին անգամ հրապարակվելու է երկու հայտնի ռեժիսորների ծանոթության պատմությունը: Յուրաքանչյուր լոտի գինը 325,000 ռուբլի է: Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում, սովորել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում: Փարաջանովի ամենահայտնի ֆիլմը «Նռան գույնն» է: Այն պատմում է Սայաթ-Նովայի կյանքի մասին: 1973 թվականին Փարաջանովը 5 տարի ազատազրկման է դատապարտվել: Նրան մեղադրել են արվամոլության մեջ։Բազմաթիվ հայտնի արվեստագետներ դատապարտել են Փարաջանովին բանտում պահելու փաստը: Բանտում նա անցկացրել է 4 տարի: Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարահանեց ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» վավերագրական ֆիլմում։Փարաջանովը մահացել է 1990 թվականին՝ քաղցկեղից : 1991 թ-ից Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները և մանրանկարները: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |