Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

PanARMENIAN.Net - Մոսկվա- Երևան NWS 377 չվերթն իրականացնող NORD WIND ընկերության A-321 ինքնաթիռը դեկտեմբերի 6–ին հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։

Պատճառը եղել է ուղևորի վատ ինքնազգացողությունը, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Նոյեմբերի 27-ին ևս Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում։ հարկադիր վայրէջքի պատճառը տեխնիկական է եղել:Ավիաընկերությունը ուղևորներին մեկ այլ ինքնաթիռով տեղափոխել է Մոսկվա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---