Հայաստանն ու Հունգարիան պայմանագիր կկնքեն երկկողմ համագործակցության մասին17 նոյեմբերի 2008 - 14:20 AMT PanARMENIAN.Net - «Ինչպես Հունգարիան, այնպես էլ Եվրամիության բոլոր երկրները հասկանում են, որ Կովկասը չափազանց կարեւոր տարածաշրջան է եւ անմիջապես սահմանակցում է ԵՄ երկրներին: Մենք գտնում ենք, որ լուրջ ներուժ կա տարբեր ոլորտներում, մասնավորապես, տնտեսության եւ կրթության ոլորտներում հարաբերությունների զարգացման համար»,- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Քինգա Գյոնցը: Ինչպես հաղորդել է Էդվարդ Նալբանդյանը, Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան փաստաթղթեր պատրաստել երկկողմ համագործակցության մասին պայմանագիր կնքելու համար, որը, նրա խոսքերով, հիմք կծառայի Երեւանի եւ Բուդապեշտի միջեւ համագործակցության զարգացման համար: Նա նաեւ հավելել է, որ հանդիպման շրջանակներում փաստաթուղթ է ստորագրվել, որի համաձայն հանդիպումներ կկայանան Հայաստանի եւ Հունգարիայի ԱԳ նախարարների միջեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի շրջանակներում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |