Փոխվարչապետ. Գազի գինը չի փոխվի մինչև ապրիլի 1-ը, բանակցությունները շարունակվում են

Փոխվարչապետ. Գազի գինը չի փոխվի մինչև ապրիլի 1-ը, բանակցությունները շարունակվում են

PanARMENIAN.Net - Մինչև ապրիլի 1-ը Հայաստանում գազի գնի փոփոխություն չի լինելու, իսկ Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ պայմանավորվածություններն ու բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին, Factor.am-ի հաղորդմամբ, ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետն ասել է, որ չի կարող ասել՝ ինչ կլինի ապրիլի 1-ից հետո:

«Բանակցությունները դեռ չեն ավարտվել և չենք ամփոփել պայմանավորվածությունները: Ես կարող եմ կրկնել մեկ բան, որ մինչև ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի լինելու, ավել բան այս պահին չեմ կարող ասել»,-ասել է փոխվարչապետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---