Երեւանը Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման վերաբերյալ առաջարկ չի ստացել17 նոյեմբերի 2008 - 14:41 AMT PanARMENIAN.Net - «Ստամբուլում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու մասին առաջարկ մենք չենք ստացել»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, պաշտոնական Երեւանը նման առաջարկ չի ստացել «մենք չենք տեղեկացվել նման նախաձեռնության մասին»: Օրերս Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Ղըլիչը Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել էր, թե մինչեւ տարեվերջ Թուրքիայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում: Ավելի վաղ թուրքական որոշ ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել մոտ ապագայում Ստամբուլում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու նախաձենությամբ: Իր մտադրության մասին թուրք նախագահը հայտարարել էր Իլհամ Ալիեւի Անկարա կատարած այցի ժամանակ, որը տվել էր իր համաձայնությունը: Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրաք Օզուգերգինը հայտարարել էր, թե Անկարան մտադիր չէ նման հանդիպում կազմակերպել: Նրա խոսքերով, որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը հեռու է իրականությունից: «Անշուշտ, մենք կողջունենք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այցերը: Սակայն այս պահի դրությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու ծրագրեր չկան»,-նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |