Կարապետյան - Սենեկալ պարային զույգը 2-րդն է գեղասահքի Santa Claus Cup-ում 9 դեկտեմբերի 2019 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Santa Claus Cup գեղասահքի միջազգային մրցաշարում Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում հավաքել են 171.39 միավոր և իրավունք ստացել հանդես գալ աշխարհի առաջնության ռիթմիկ պարերում: Մրցաշարին մասնակցել են 9 պարային զույգեր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո նոյեմբերին էր վերադարձել սահադաշտ և մասնակցել Warsaw Cup միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 8-րդ տեղը: Santa Claus Cup-ի կանանց մենասահքի հաղթողի կոչումը օրեր առաջ նվաճել էր Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |