Ֆրանսիական հայտնի PAUL սրճարանների ցանցը գալիս է Հայաստան (վիդեո) 10 դեկտեմբերի 2019 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական հայտնի PAUL («Փոլ») սրճարանների ցանցը, որը ներկայացված է աշխարհի 46 երկրներում, շուտով մուտք կգործի Հայաստան։ Ավելի քան երկու տարի տևած ինտենսիվ բանակցություններից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը ստորագրել է պայմանագիրը PAUL Interntional-ի ներկայացուցիչների հետ։ Պայմանագիրն ամրագրել է այն կարևոր լուրը, որ առաջիկա մի քանի տարում 5 PAUL կբացվի Հայաստանում, ինչը հնարավորության կտա մոտ 200 նոր աշխատատեղերի ստեղծման։ «PAUL-ը մեզ համար կարևոր նախագիծ է, որն, իհարկե, նոր որակ ու չափորոշիչ կբերի հայկական շուկա։ Առհասարակ, «Գալաքսի» ընկերությունների խմբում հյուրանոցային և ռեստորանային ոլորտը այն կարևոր ուղղություններից է, որտեղ մենք տարիներ շարունակ նորամուծություններ ենք բերում, փոփոխում ենք ոլորտի խաղի կանոնները, և PAUL-ը այդ առումով մեր հերթական ձեռքբերումն է։ 130տարվա վաղեմություն ունեցող այս բրենդը մի ամբողջ փիլիսոփայություն է, որը սովորեցնում է փոքրիկ ուրախություններով կյանքը սիրելու ու վայելելու արվեստը՝ ֆրանսիական «arts de vivre»-ն», -նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը։ PAUL-ը հիմնադրվել է դեռևս 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելովորպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ և 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետևում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդների մատուցում։ «Անհամբեր սպասում ենք PAUL-ի ժամանմանը Հայաստան»,-ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, միանալով այս կարևոր հայտարարությանը։ Կարևոր է ընդգծել, որ PAUL-ը հասանելի բրենդ է և գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության։ PAUL-ը «Գալաքսի» ընկերությունների կողմից հայտարարված երրորդ խոշոր միջազգային նախագիծն է 2019-ի համար։ Առաջինը տարեսկզբին էր, երբ «Գալաքսին» հայտարարեց Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի կառուցման մասին, իսկ ահա երկրորդը ամռանն էր՝ Courtyard by Marriott հյուրանոցի և բնակարանային համալիրի նախագծի պաշտոնական մեկնարկը։ «Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից։ 20 տարվա գործունուության արդյունքում «Գալաքսին» 30 հոգանոց թիմից կարողացել է դառնալ Հայաստանի թիվ մեկ գործատուն` մոտ 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան 800,000 բաժանորդների և հաճախորդների թվով։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խումբը ներկայացված է 3 երկրում՝ 10 ավելի ոլորտներում, իսկ «Գալաքսիի» պորտֆոլիում շարունակում է կարևոր դեր ունենալ սպասարկման ոլորտի առաջատարներ «Սանտաֆե» և «Պահեստ33» սրճարան-ռեստորանները։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |