Չիլիում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որում 38 մարդ կար10 դեկտեմբերի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Չիլիի ռազմա-օդային ուժերի ինքնաթիռը, որը կորել էր ռադարներից Անտարկտիդա թռչելիս, ճանաչվել է կործանված: Այդ մասին ասվում է այդ երկրի ՌՕՈւ Twitter-ի էջում: Նման որոշում է ընդունվել անձնակազմի հետ կապը կորցնելուց 7 ժամ անց: Կործանված ինքնաթիռը ռազմատրանսպորտային Ս-130 է: Այն Պունտա Արենաս «Չաբունկո» բազայից ուղևորվել է նախագահ Էդուարդ Ֆրեյա Մոնտալվայի անունը կրող բազան, որը գտնվում է Անտարկտիդայում, դեկտեմբերի 9-ին, ժամը 16:55-ին, գրում է «Վեդոմոստին»: Կապն ինքնաթիռի հետ կորել է 18:13-ին: Ինքնաթիռում 38 մարդ կար՝ անձնակազմի 17 անդամ և 21 ուղևոր: Ինքնաթիռն անձնակազմ և սարքավորումներ էր տեղափոխում հետազոտական կայան: Չիլիի զինվորականները որոնողական գործողություններ են կատարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում |