ԱԱԾ-ից բացի, Ոստիկանությունը ևս կկարողանա գաղտնալսել․ Օրինագիծն ընդունվել է10 դեկտեմբերի 2019 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է Ազգային անվտնագության ծառայությունից բացի հեռախոսազրույցների գաղտնալսման իրավունք տալ նաև Ոստիկանությանը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 82 կողմ, 19 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել օրինագծին։ Դեկտեմբերի 9-ին արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, մասնավորապես, նշել էր, որ կառավարության կարծիքով՝ «հատվածական կարգավորմամբ ոստիկանությունն այսօր չի կարող ունենալ գաղտնալսման ինքնուրույն կազմակերպման հնարավորություն», փոխարենն ապագայում, հնարավոր է, միայն համալիր կարգավորումների արդյունքում, ընձեռնվի այդ հնարավորությունը: Փոխնախարարը նշել էր նաև, որ ոստիկանությունն այսօր ոչ թե զրկված է գաղտնալսելու, այլ՝ դրա ինքնուրույն կազմակերպման հնարավորությունից: Նախագիծը նախաձեռնած պատգամավորները նշել էին, որ ուժային կառույցներում պետք է լինի հակակշիռների մեխանիզմ, և կոչ էին արել գործընկերներին այնուամենայնիվ կողմ քվեարկել օրինագծին, քանի որ արդարադատության նախարարության կողմից մշակվող Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ծրագրում համարժեք լուծումներ միրևնույն է՝ չկան։ Եթե նախագիծն ընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, Ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ինքնուրույն կազմակերպման հնարավորություն կունենա: 2007 թվականից այս հնարավորությունը վերապահված է բացառապես Ազգային անվտանգության ծառայությանը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով |