Թբիլիսիի Նորաշեն վանքի բակում գտնվող հայկական գերեզմանները փորձել են քանդել17 նոյեմբերի 2008 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիքինչելաշվիլին բանվորների հետ, բուլդոզերի օգնությամբ սկսել է քանդել Թբիլիսիի Նորաշեն վանքի բակում գտնվող Միխաիլ եւ Լիդիա Թամամշեւների գերեզմանները: Թիֆլիսահայերի վրդովված ամբոխը պահանջել է իրենց տեղը վերադարձնել շիրմաքարերը, լեզվակռիվ է ծավալվել: Հայր Տարիելը կտրուկ հայտարարություններ է արել հայերի հասցեին, ընդգծելով, թե «հայերը միշտ հակված են յուրացնել այն, ինչ իրենցը չէ», իսկ այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել ՀԱԵ տեղի թեմի ներկայացուցիչներն ու Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրտը, վրացի եկեղեցականը սկսել է արդարանալ, թե ժամանակավորպես տեղափոխում էր քարերը եկեղեցու բակը բարեկարգելու նպատակով, իսկ ավելի ճիշտ «շիրմաքարերի տակ մաքրելու համար...»: Պարեկային ոստիկանության աշխատակիցները, որոնց կանչել էին հավաքված մարդիկ, գրանցել են պատահարը համապատասխան արձանագրությամբ: Այստեղ է ժամանել նաեւ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի (օմբուդսմենի) ներկայացուցիչը: Նորաշենի եկեղեցին կառուցվել է 15 դարի կեսերին: 20-րդ դարի 30-ականներին եկեղեցին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ փակվեց կրոնական գործունեության համար եւ օգտագործվում էր որպես գրապահոց: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը չվերադարձրեց եկեղեցին նրա օրինական, պատմական տիրոջը: Ներկայումս վրացական եկեղեցին փորձում է յուրացնել Նորաշենը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |