Մահացել է Roxette խմբի մենակատար Մարի Ֆրեդրիկսոնը10 դեկտեմբերի 2019 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Շվեդական Roxette փոփ-ռոք խմբի մենակատար Մարի Ֆրեդրիկսոնը մահացել է 61 տարեկանում: Այդ մասին հայտնել է նրա մենեջեր Մարի Դիմբերգը: «Մեծ վշտով հայտնում ենք, որ մեր սիրված արտիստներից մեկը հեռացել է կյանքից: Մարի Ֆրիդրիկսոնը մահացել է դեկտեմբերի 9-ի առավոտյան տևական հիվանդությունից հետո»,-ասվում է Դիմբերգի հայտարարության մեջ, գրում է Lenta.ru-ն: Roxette-ի մեկ այլ մասնակից Պեր Գեսլեն ցավակցություն է հայտնել: «Իմ ամբողջ սերը նրա և իր ընտանիքի հետ է: Կյանքը երբեք նախկինը չի լինի»,-ասել է նա: 2002-ին Ֆրեդրիկսոնի մոտ ախտորոշվել է ուղեղի քաղցկեղ: 2016-ին Roxette-ը հայտարարեց համերգային գործունեությունը դադարեցնելու մասին: Այն ժամանակ երգչուհին ասաց, որ բժիշկները խորհուրդ են տվել ձեռնպահ մնալ շրջագայություններից, քանի որ նա խնդիրներ ուներ հիշողության և տեղաշարժի հետ կապված: Ֆրեդրիկոսնն ու Գեսլեն ստեղծել են Roxette-ը 1986-ին: 1989-ին The Look երգը համաշխարհային փառք բերեց խմբին: Իր պատմության ընթացքում շվեդական կոլեկտիվը 557 համերգ է տվել: Roxette-ի 4 երգ առաջին տեղն է գրավել Billboard-ի ամերիկյան չաթերում: Խումբը վաճառել է ալբոմների ավելի քան 75 մլն օրինակ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |