Խորանաշատ վանքը՝ Եվրոպայի ամենավտանգված հուշարձանների ցանկում![]() 11 դեկտեմբերի 2019 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Խորանաշատ վանքն ընդգրկվել է Եվրոպայի ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում: Եվրոպայում 2020թ. «Առավել վտանգված 7 օբյեկտների» նախնական ցուցակը կազմել է համաեվրոպական ասոցիացիաների Europa Nostra ֆեդերացիան: Կազմակերպությունը կազմել է 14 օբյեկտից բաղկացած ցանկ, որից ընտրվելու է 7-ը: Ցանկում Տավուշի մարզում գտնվող հայկական վանքից բացի ընդգրկվել է նաև գինու պատրաստման համար նախատեսված հին հայկական կարասը: Խորանաշատ վանքը կառուցվել է 13-րդ դարում և գտնվում է սահմանամերձ Չինարի գյուղում, որտեղ սողանքի վտանգ կա: «Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող ասոցիացիաների ֆեդերացիա է, որը համարվում է Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանման և խթանման ուղղությամբ գործող քաղաքացիական հասարակության ձայը: «Առավել վտանգված 7 օբյեկտներ» նախագիծը մեկնարկել է 2013-ի հունվարին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |