Թուրքիան սպառնացել է ԱՄՆ պատժամիջոցների դեպքում փակել ՆԱՏՕ-ի ռազմաբազան11 դեկտեմբերի 2019 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է ԱՄՆ պատժամիջոցների դեպքում փակել ՆԱՏՕ-ի ռազմաբազան: Նա հայտարարել է այդ մասին՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական և դեմոկրատ սենատորների կողմից պատրաստված նախագիծը, որով նախատեսվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Թուրքիայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները պայմանավորված են S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կայացած գործարքով։ Ի պատասխան ամերիկյան այդ քայլին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ դեպքում Անկարան էլ կարող է փակել Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող ՆԱՏՕ-ի «Ինջիրլիք» ռազմաբազան, հայտնում է Ermenihaber.am-ը: «Ինջիրլիք» ռազմաբազան գործում է 1955 թվականի փետրվարի 15-ից։ Ռազմաբազայի օգտագործման իրավական խնդիրները կարգավորվում են 1980 թվականի մարտի 29-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Թանգարանը որպես միջավայր. musæum նախագծի համար Rambalkoshe-ն ու Electric Architects-ը մի ամբողջ թանգարան են կառուցել ATS-ի շենքում Rambalkoshe-ի հիմնադիր Վահան Ստեփանյանն ասում է՝ musæum-ն ինչ-որ տեղ իր բողոքն է թանգարանների հանդեպ պետության վարած քաղաքականությանը Աբրահամյան. ԳՇ պետի անադեկվատ պահվածքը նորանոր հարցեր է առաջացնում ԳՇ պետը լրագրողին ասել է՝ «դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք, միասին կգնանք» Սանոսյան․ Դեբեդի մակարդակը մոտ 2 մ նվազել է, Մ6 ճանապարհը վնասված է 43 հատվածում Նա նշել է, որ պետք է մշակել արտոնություններ սահմանող ծրագրեր Կառավարության շենքի մոտ ցույց է․ 9 բերման ենթարկված կա Հանրապետության հրապարակից 6 ավտոմեքենա է տեղափոխվել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք |