Եվրահանձնաժողովն ուժեղացված հսկողություն է սահմանել ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի հանդեպ![]() 11 դեկտեմբերի 2019 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ուժեղացված հսկողություն է սահմանել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հանդեպ: «Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն ուժեղացված հսկողության տակ է վերցվել՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման վերահսկման նվազման նշանների հետ»,-ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ: Մտահոգության պատճառները Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ չեն նշվում: Ըստ FlightGlobal կայքի, Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) վերահսկողության թերություններ է հայտնաբերել 2019-ի հուլիսին Taron Avia և Atlantis European Airways ընկերություններ կատարած այցի ժամանակ: Taron Avia-ի հավաստագիրը դադարեցվել է EASA- ի ուսումնասիրությունների արդյունքում, և փոխադրողը հետագայում որոշել է դադարեցնել գործունեությունը: Նշվում է նաև, որ այդ երկու ընկերությունների հավաստագրերը թարմացնելիս «Քաղավիացիայի վարչությունը հավաստագրման բոլոր գործընթացներին սիստեմատիկորեն չի հետևել»: Եվրահանձնաժողովը թարմացրել է թռիչքների անվտանգության ցանկը, այն ավիաընկերությունների ցանկը, որոնք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |