ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկայացրել են Հայաստանի նախագահին Բաքվում կայացած հանդիպումների արդյունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը: Համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել են նաեւ ավելի վաղ Բաքվում կայացած հանդիպումների արդյունքների մասին:
 Ուշագրավ
---