ՌԴ-ում առաջարկում են մաքսատուրքից զերծ առցանց գնումների շեմը նվազեցնել մինչև 20 եվրո11 դեկտեմբերի 2019 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է մշակել առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի մաքսատուրքից զերծ առցանց գնումների շեմը նվազեցնելու վերաբերյալ առաջարկը: Վերջնական որոշում դեռ չկա, պարզաբանել է Մեդվեդևի մամուլի քարտուղար Օլեգ Օսիպովը, հարցը դեռ պետք է քննարկվի կառավարությունում և ԵՏՄ անդամ երկրների հետ, գրում է «Վեդոմոստին»: Այժմ ՌԴ-ում մաքսատուրքից զերծ է այն առաքանին, որի ընդհանուր արժեքը մեկ ամսում չի գերազանցում 500 եվրոն: Սակայն 2020-ին այդ շեմը կնվազի մինչև 200 եվրո: ԵՏՄ անդամ երկրները, այդ թվում Հայաստանն, արդեն համաձայնության են եկել այդ հարցի շուրջ: Սակայն ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է շեմն ավելի արագ նվազեցնել՝ մինչև 100 եվրո 2020-ի հուլիսից, մինչև 50 եվրո՝ 2021-ից և մինչև 20 եվրո՝ 2022-ից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |