Գրետա Թունբերգը՝ Time-ի «Տարվա մարդ»11 դեկտեմբերի 2019 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Պատանի շվեդ ակտիվիստուհի, կլիմայի պաշտպան Գրետա Թունբերգը «Տարվա մարդ» է ճանաչվել ամերիկյան Time ամսագրի կողմից: «Նա բոլորից շատ է բարձրաձայնել մոլորակի առջև ծառացած ամենամեծ խնդրի մասին՝ հանկարծակի հայտնվելով և գլխավորելով համաշխարհային շարժումը»,-ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենտալը: «Տարվա մարդ» կոչմանը հավակնում էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԿՀՎ գաղտնի իրազեկիչը, որի շնորհիվ մեկնարկել է Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացը և Հոնկոնգում զանգվածային բողոքի ակցիաների մասնակցի հավաքական կերպարը: Ամսագիրն ամեն տարի ներկայացնում է տարվա ամենաազդեցիկ անձանց, խմբերին, շարժումը կամ գաղափարը: 2018-ին դա The Guardians-ն էր՝ մի խումբ լրագրողներ, որոնք հարձակումների էին ենթարկվում իրենց աշխատանքի համար: Նախորդ տարիներին հանդեսի Տարվա մարդկանց թվում եղել են նաև Ադլոֆ Հիտլերը, այաթոլլա Հոմեյնին և Իոսիֆ Ստալինը: Photo: Evgenia Arbugaeva for TIME Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |